Մատչելիության հղումներ

«Հարավկովկասյան երկաթուղին» պայմանագիր է ստորագրել BFI -ի հետ


«Հարավկովկասյան երկաթուղի» (ՀԿԵ) ընկերության գլխավոր տնօրեն Շեւկետ Շայդուլինը եւ Կովկաս նավահանգիստ - Փոթի նավահանգիստ - Կովկաս նավահանգիստ ծովային լաստանավային երկաթուղային գծի օպերատոր Black Sea Ferry and Investments (BFI) ընկերության գլխավոր տնօրեն Խոկիմ Մատչանովը երեկ երեկոյան ստորագրել են երկաթուղային բեռնափոխադրումների կարգավորման մասին պայմանագիրը:

Համաձայն սույն պայմանագրի` ՀԿԵ-ն BFI-ին կտրամադրի իր շարժակազմը Հայաստանի համար նախատեսված բեռների տեղափոխման նպատակով, ինչպես նաեւ մատուցելու է երկաթուղային բեռնափոխադրումների գործընթացի կարգավորման ծառայություններ:

ՀԿԵ-ի հասարակայնության հետ կապերի ծառայությունը իր հաղորդագրությունում հիշեցնում է, որ նշված երկաթուղային լաստանավային գծով է Հայաստան ներկրվում բեռների մեծ մասը։

BFI-ն մի քանի երկաթուղային լաստանավային ուղղղությունների օպերատորն է՝ օրինակ, «Կովկաս-Փոթի» եւ «Կովկաս-Սամսուն»` Սեւ ծովում, «Ուստ Լուգա - Բալթիյսկ» եւ «Ուստ Լուգա – Զասնից»` Բալթիկ ծովում, որտեղ շահագործում է «Սմաթ», «Ֆերուզ» եւ «Պետերբուրգ» երկաթուղային լաստանավերը:

Կովկաս լաստանավ - Փոթի լաստանավ - Հայաստան միջազգային տրանսպորտային միջանցքը թույլ է տալիս սեղմ ժամկետներում եւ նվազագույն ծախսերով կազմակերպել դեպի Հայաստան բեռնափոխադրումների գործընթացը, նշում է ՀԿԵ-ն` մանրամասնելով. - «Այս լաստանավային ուղղության վրա գործում է ունիվերսալ երկաթուղային-լաստանավային «Սմաթ» նավը: Նավի տարողությունը կազմում է 50 ցիստեռն (50 ցորենի վագոն) կամ 40 ունիվերսալ փակ վագոն, 21220 ֆութանոց կոնտեյներ: Տարեկան «Կովկաս-Փոթի» գծի վրա գործող BFI ընկերության նավերն երկու ուղղություններով իրականացնում են 40 ռեյսեր եւ փոխադրում են 1500 վագոն բեռ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG