Մատչելիության հղումներ

Կովկասի մահմեդականների առաջնորդը Երեւանում է


Կովկասի մահմեդականների վարչության նախագահ Շեյխ ուլ Իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն առաջին անգամ այցով Երեւանում է` ԱՊՀ-ի Միջկրոնական խորհրդի նախագահության նիստին մասնակցելու նպատակով։ Այդ մասին 1news.az ինտերնետային պարբերականին հայտնել են Կովկասի մահմեդականների վարչությունից։

Այցը օրակարգի մանրամասները չեն հրապարակվում։

ԱՊՀ-ի Միջկրոնական խորհրդի նիստի նախագահության նիստը Հայաստանի մայրաքաղաքում անցկացվելու է նոյեմբերի 28-29-ը։

Անցած տարվա ապրիլին Ամենայն Հայոց Գարեգին երկրորդ կաթողիկոսը Բաքվում մասնակցել է ԱՊՀ-ի Միջկրոնական խորհրդի նախաձեռնությամբ գումարված հոգեւոր առաջնորդների համաշխարհային երկրորդ գագաթնաժողովին: Բաքվի հանդիպման շրջանակներում Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը, Ամենայն Հայոց կաթողիկոսը եւ եւ Կովկասի մահմեդականների առաջնորդը համատեղ հայտարարություն են ստորագրել` իրենց աջակցությունը հայտնելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման ջանքերին:

Անցած շաբաթ հաղորդվեց, որ երեւանյան հանդիպման համար պատրաստվել են քառակողմ փաստաթղթեր, որոնք, ինչպես նախատեսվում է, ստորագրելու են Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարքը, Ամենայն Հայոց կաթողիկոսը, Կովկասի մահմեդականների առաջնորդը եւ Վրաց ուղղափառ եկեղեցու կաթողիկոս-պատրիարք Իլիա երկրորդը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG