Մատչելիության հղումներ

Կահիրեում ցուցարար է սպանվել


Կահիրեի կենտրոնում` կառավարության շենքի դիմաց այսօր ցուցարար է զոհվել: Տեղի ակտիվիստները գերմանական DPA գործակալությանը հայտնել էին, որ նրան ավտոմեքենայով վրաերթի են ենթարկել նստացույցի մասնակիցներին ցրել փորձող անվտանգության ուժերի ներկայացուցիչները:

Կառավարության շենքի մոտ նստացույցը սկսվել էր երեկ, երբ երկրի նոր վարչապետ էր նշանակվել Հոսնի Մուբարաքի օրոք երկրի կառավարությունը արդեն ղեկավարած Քամալ Գանզուրին:

Կահիրեի Թահրիր հրապարակում երկրի զինվորական ղեկավարության հրաժարականը պահանջող ցույցերը շարունակվում են արդեն 9 օր:

Այսօր ազատ են արձակվել բողոքի ցույցերին մասնակցելու համար երեքշաբթի օրը ձերբակալված 3 ամերիկացի ուսանողները: Եգիպտական անվտանգության ուժերի ներկայացուցիչները հայտնել էին, թե նրանք դյուրավառ հեղուկով լի շշեր էին նետել ոստիկանության աշխատակիցների ուղղությամբ:

Բողոքի վերջին ցույցերի ընթացքում Եգիպտոսում զոհվել է ավելի քան 40 մարդ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG