Մատչելիության հղումներ

Արաբական պետությունների լիգան քննարկում է Սիրիայի նկատմամբ պատժամիջոցները


Արաբական պետությունների լիգայի երկրների էկոնոմիկայի նախարարները այսօր Կահիրեում քննարկում են Սիրիայի դեմ հնարավոր տնտեսական պատժամիջոցների հարցը:

Կազմակերպության կողմից Սիրիային ներկայացված վերջնագրի ժամկետը լրացել է երեկ: Լիգայի անդամ երկրները պահանջել էին արտոնել միջազգային դիտորդների մուտքը Սիրիա, որտեղ անվտանգության ուժերի եւ նախագահ Բաշար Ասադի կողմնակիցների միջեւ արյունալի բախումները շարունակվում են արդեն ութ ամիս:

Հնարավոր պատժամիջոցների ներառում են առեւտրի մասնակի էմբարգոն, օդային հաղորդակցության եւ Սիրիայի կենտրոնական բանկի հետ գործարքների դադարեցումը:

Նախօրեին պատժամիջոցներին դեմ է հանդես եկել Ռուսաստանը: Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն, մինչդեռ, պաշտպանել է Արաբական պետութունների լիգայի գործողությունները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG