Մատչելիության հղումներ

Պակիստանի թալիբները չեն հաշտվել կառավարության հետ


Պակիստանի թալիբ գրոհայինների ներկայացուցիչը հերքել է այն տեղեկատվությունը, թե կառավարության հետ բանակցությունների արդյունքում զինադադարի մասին համաձայնության են եկել: Հերքումը այսօր հրապարակել է Associated Press գործակալությունը:

Այսօր հայտնի է դարձել, որ հարձակում է տեղի ունեցել Պակիստանի հյուսիս-արեւմտյան մասում գտնվող բնակավայրերից մեկի ոստիկանական բաժանմունքի վրա, որի արդյունքում ոստիկանության երկու աշխատակից է զոհվել, եւս մի քանիսը վիրավորվել են: Հարձակման պատասխանատվությունը ստանձնել են թալիբ գրոհայինները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG