Մատչելիության հղումներ

Եգիպտոսում նոր բախումների հետեւանքով առնվազն 22 մարդ է զոհվել


Առնվազն 22 մարդ է զոհվել Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեի Թահրիր հրապարակում անվտանգության ուժերի եւ ցուցարարների միջեւ արդեն երրորդ օրը շարունակվող բախումների հետեւանքով։ Այդ մասին այսօր հաղորդում է «Ֆրանսպրես» լրատվական գործակալությունը` վկայակոչելով Եգիպտոսի առողջապահության նախարարության հաղորդագրությունը։

Նույն աղբյուրի փոխանցմամբ` Կահիրեում, Ալեքսանդրիայում եւ Սուեզում անցկացվող բողոքի ակցիաների մասնակիցների նկատմամբ ուժի կիրառման հետեւանքով հարյուրավոր մարդիկ վիրավորվել են։

Ցուցարարները պահանջում են, որպեսզի զինվորականները իշխանությունը փոխանցեն քաղաքական ուժերին։

Եգիպտոսում նոյեմբերի 28-ին խորհրդարանական ընտրություններ են նախանշված։

Եվրամիությունը քննադատել է Եգիպտոսում իրականացված բռնությունները եւ երկրի իշխանություններին կոչ արել դադարեցնել դրանք ու ապահովել անցումը դեպի ժողովրդավարություն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG