Մատչելիության հղումներ

Դավութօղլուն խոսում է Սիրիայում քաղաքացիական պատերազմի վտանգի մասին


Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն այսօր զգուշացրել է Սիրիայում քաղաքացիական պատերազմի հնարավորության մասին։

Նրա խոսքերով, ավելի ու ավելի շատ սիրիացի զինվորականներ են անցնում ընդդիմադիր ցուցարարների կողմը` զենքը ուղղելով կառավարության դեմ, ինչը հղի է հակամարտությունը քաղաքացիական պատերազմի վերածելու վտանգով։

ՄԱԿ-ի գնահատականներով` Սիրիայում այս տարվա մարտից սկիզբ առած բողոքի ակցիաների մասնակիցների նկատմամբ իշխանությունների կողմից ուժի կիրառման հետեւանքով զոհվել է առնվազն 3 հազար 500 մարդ։

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG