Մատչելիության հղումներ

Հարավային Օսիայի նախագահական ընտրություններում կանցկացվի երկրորդ փուլ


Հարավային Օսիայի կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարել է, որ կիրակի օրը այստեղ անցկացված նախագահական ընտրություններում երկու թեկնածուներ՝ արտակարգ իրավիճակների նախարար, Կրեմլի աջակցությունը վայելող Անատոլի Բիբիլովը եւ կրթության նախարար Ալլա Ջիոեւան ստացել են գրեթե հավասար քանակով քվեներ՝ ընտրողների ձայների 25-ական տոկոսը։ Ըստ այդմ, ԿԸՀ-ն որոշել է երկու շաբաթից անցկացնել նախագահական ընտրությունների երկրորդ փուլ։

2001 թվականից Հարավային Օսիան ղեկավարած Էդուարդ Կոկոյտին երկու նախագահական ժամկետ ծառայելուց հետո չի մասնակցում այս ընտրություններին։

Վրաստանի իշխանությունները հայտարարել են, որ ընտրությունները անօրինական են համարում: Իրենց հերթին Ռուսաստանից ժամանած դիտորդները հայտարարել են, որ ընտրությունները անցել են ազատ եւ թափանցիկ:

Հարավային Օսիայում նախագահական ընտրությունների հետ միաժամանակ անցկացվել է նաեւ հանրաքվե ռուսաց լեզվին պետական կարգավիճակ շնորհելու վերաբերյալ: ԿԸՀ-ի տվյալներով` այս գաղափարին կողմ է հանես եկել մարդկանց գրեթե 84 տոկոսը, դեմ` 16-ը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG