Մատչելիության հղումներ

Իտալիայում եւ Հունաստանում վերջին զարգացումները դրական են ազդել համաշխարհային ֆինանսական շուկաների վրա


Համաշխարհային ֆոնդային բորսաներում այսօր աճ է գրանցվել։ Ֆինանսիստները հույս ունեն, որ Իտալիայում եւ Հունաստանում նոր նշանակված ղեկավարները կկարողանան իրականացնել այն դժվարին տնտեսական բարեփոխումները, որոնք անհրաժեշտ են եվրագոտու վարկային ճգնաժամը զսպելու համար։

Կիրակի օրը Իտալիայի նախագահը Եվրահանձնաժողովի նախկին կոմիսար Մարիո Մոնտիին խնդրեց կառավարություն կազմել, իսկ Հունաստանում անցած հինգշաբթի ձեւավորվեց անցումային կառավարություն, որի ղեկավար նշանակվեց Եվրոպայի Կենտրոնական բանկի նախկին փոխնախագահ Լուկաս Պապադեմոսը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG