Մատչելիության հղումներ

Հայաստանյան 12 բուհ` խոշոր հարկատուների ցանկում


Այս տարվա հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածի առաջին հազար խոշոր հարկ վճարողների ցանկում, որը հրապարակել է Պետական եկամուտների կոմիտեն` համաձայն վճարված հարկերի եւ տուրքերի մեծության, ընդգրկված են նաեւ Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններից 12-ը:

Կրթության եւ գիտության նախարարության մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն` խոշոր հարկատու բուհերի ցուցակը գլխավորում է Երեւանի պետական համալսարանը, որը գրավում է 92-րդ հորիզոնականը` ավելի քան 610 միլիոն դրամ (շուրջ 160 հազար դոլար) վճարման ցուցանիշով: Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը 158-րդ տեղում է, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը` 202-րդում, համապատասխանաբար` շուրջ 391 միլիոն եւ 299 միլիոն դրամ ցուցանիշներով:

Ցանկում ընդգրկված են նաեւ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը, Երեւանի ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարանը, Հայաստանի ամերիկյան համալսարանը, Երեւանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանը, Ռուս - հայկական (Սլավոնական) համալսարանը, Հայաստանի պետական ագրարային համալսարանը, Վանաձորի Հովհաննես Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտը, Հյուսիսային համալսարանը:

Ընթացիկ ֆինանսական տարվա 9 ամսվա կտրվածքով, թվարկված կրթական կազմակերպություններն ընդհանուր առմամբ պետական բյուջե են մուծել ավելի քան 2 միլիարդ 316 միլիոն դրամ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG