Մատչելիության հղումներ

Ռասմուսեն. «Վրաստանը պետք է շարունակի բարեփոխումները ՆԱՏՕ մտնելու համար»


ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը Թբիլիսիում ՆԱՏՕ - Վրաստան հանձնաժողովի նիստում ասել է, որ Վրաստանը պարտավոր է շարունակել բարեփոխումները Հյուսիսատլանտյան դաշինքին միանալու համար։

Ռասմուսենը գովեստով է խոսել Աֆղանստանում Վրաստանի խաղաղապահ ստորաբաժանման առաքելության մասին` նշելով, որ ավելի քան 900-հոգանոց զորախումբը Աֆղանստանում մեծությամբ երկրորդն է։

«Վրաստանն է՛լ ավելի է մոտեցել ՆԱՏՕ-ին, սակայն անելիքը դեռ բավական մեծ է տարբեր բնագավառներում», - ասել է Անդերս Ֆոգ Ռասմուսենը։

ՆԱՏՕ-ն 2008 թվականին հայտարարել էր, որ ի վերջո Վրաստանը կանդամակցի դաշինքին, ինչը Ռուսաստանի վրդովմունքն էր հարուցել։ Այդ տարի Ռուսաստանը կարճատեւ պատերազմի արդյունքում Վրաստանից անջատեց Աբխազիան եւ Հարավային Օսիան` հետագայում ճանաչելով դրանց անկախությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG