Մատչելիության հղումներ

Իտալիայում հավանական ճգնաժամը` միջազգային շուկաներում անկման պատճառ


Միջազգային շուկաներում անկում է գրանցվել այն բանից հետո, երբ ֆինանսական շրջանակներում սկսել են քննարկել Իտալիայում ֆինանսական ճգնաժամի մեծ հավանականությունը։

Հունաստանը, Պորտուգալիան եւ Իռլանդիան արդեն ստիպված են ֆինանսական օգնություն հայցել եվրոյի գոտու պետություններից։

Իտալիայի վարչապետ Սիլվիո Բերլուսկոնին պարտավորվել է հրաժարական տալ, երբ բյուջեի վերանայման ծրագիրն ընդունվի խորհրդարանի կողմից։

Ենթադրվում է, որ խորհրդարանի երկու պալատներն այդ նախագիծը կընդունեն կիրակի օրը կայանալիք հատուկ նիստերում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG