Մատչելիության հղումներ

Վալենտինա Մատվիենկոն` ԱՊՀ ՄԽՎ-ի խորհրդի նախագահ


Ռուսաստանի Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն ընտրվել է ԱՊՀ-ի միջխորհրդարանական վեհաժողովի (ՄԽՎ) խորհրդի նախագահ։

Ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալության փոխանցմամբ` քվեարկությունը կայացել է Վեհաժողոի խորհրդի երեկվա նիստի ժամանակ, Մատվիենկոն ընտրվել է միաձայն։

Վեհաժողովի խորհուրդը բաղկացած է ԱՊՀ-ի անդամ պետությունների խորհրդարանական պատվիրակությունների ղեկավարներից։ Խորհրդի նախագահի պաշտոնը թափուր էր մնում ռուսաստանյան խորհրդարանի վերին պալատի նախագահի պաշտոնից Սերգեյ Միրոնովի հրաժարականից հետո։

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG