Մատչելիության հղումներ

Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Նորվեգիայի արտգործնախարարի հետ


Հայաստանի առաջին նախագահ, ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը այսօր հանդիպել է պաշտոնական այցով Երեւանում գտնվող Նորվեգիայի արտգործնախարար Յոնաս Գար Շտյորենի հետ:

Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակի տարածած հաղորդագրության համաձայն` հանդիպման հիմնական թեմաներն են եղել Հայաստանի ներքաղաքական իրավիճակը, երկրի առջեւ ծառացած ինչպես ներքին, այնպես էլ արտաքին մարտահրավերները։ Տեր-Պետրոսյանն ընդգծել է, որ Հայաստանի բոլոր ներքաղաքական խնդիրները, այդ թվում` կեղծված ընտրությունները, համակարգային կոռուպցիան, ժողովրդավարական ազատությունների, անկախ դատական համակարգի, լրատվամիջոցների ազատությունների բացակայությունն ածանցյալ են մեկ հիմնական խնդրից, որն է` Հայաստանում օրենքի իշխանության հաստատումը:

Անդրադարձ է եղել նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության եւ հայ - թուրքական հարաբերությունների կարգավորման խնդիրներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG