Մատչելիության հղումներ

Ոստիկանություն. «Կադրային փոփոխությունները ինքնանպատակ չեն»


Հայաստանի ոստիկանությունը այսօր հայտարարել է, որ «համակարգում ընթացող կադրային փոփոխությունները ինքնանպատակ չեն եւ աշխատանքի կատարելագործման ու արդյունավետության բարձրացման նպատակ են հետապնդում»։

«Վերջին օրերին ոստիկանությունում կատարվող կադրային փոփոխությունները որոշակի ասեկոսեների ու բամբասանքների տեղիք են տվել, որոնք խանգարում են ոստիկանության բնականոն աշխատանքին եւ ազդում անձնակազմի բարոյահոգեբանական մթնոլորտի վրա», - ասված է հայտարարությունում։

Ոստիկանությունը վստահեցնում է, որ գործում է հրապարակային ու թափանցիկ եւ շարունակելու է հավաստի ու լիարժեք տեղեկատվություն տրամադրել համակարգում ընթացող գործընթացների վերաբերյալ, իսկ զանգվածային լրատվամիջոցներին կոչ է անում իրենց գործունեությամբ աջակցել ոստիկանությունում ընթացող բարեփոխումներին եւ զերծ մնալ չճշտված տեղեկատվության հրապարակումից:

Ոստիկանության պետի պաշտոնում Վլադիմիր Գասպարյանի նշանակումից հետո համակարգում տեղի ունեցող զարգացումները, այդ թվում` կադրային փոփոխությունները, վերստին հայտնվել են հայաստանյան լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG