Մատչելիության հղումներ

Վրաստանը եւ Ռուսաստանը պատրաստվում էն ԱՀԿ-ի հետ կապված պայմանագիրը ստորագրել մինչեւ նոյեմբերի 10-ը


Վրաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Կապանաձեն ասել է, որ Վրաստանը եւ Ռուսաստանը հույս ունեն մինչեւ նոյեմբերի 10-ը ստորագրել պայմանագիրը, որը Ռուսաստանի համար ճանապարհ կհարթի դեպի Առեւտրի համաշխարհային կազմակերպության անդամություն (ԱՀԿ)։

Կապանաձեն ասել է, որ Շվեյցարիայի միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածությունները վավերացնող փաստաթղթերը կստորագրվեն նոյեմբերի 9-ին՝ Ժնեւ քաղաքում։ Reuters գործակալությունը ցիտում է վրացի փոխարտգործնախարարի խոսքերը՝ «ռուսական կողմը հաստատել է, որ նրանք ընդունում են առաջադրված պայմանները»։

Շրջանառվող լուրերի համաձայն, վերոհիշյալ պայմանավորվածությունների արդյունքում, հիմնականում Վրաստանի պահանջով, կստեղծվի Ռուսաստանի աջակցությունը վայելող Աբխազիայի եւ Հարավային Օսիայի արտաքին առեւտրաշրջանառության միջազգային մոնիտորինգ։ Փոխարենը Վրաստանը, որը մինչեւ այժմ արգելափակում էր Ռուսաստանի մուտքը ԱՀԿ, չի օգտագործի կազմակերպությանը անդամակցելու հարցում իր ունեցած վետոյի իրավունքը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG