Մատչելիության հղումներ

Մոսկվան ընդունում է Վրաստանի սահմանին դիտորդներ տեղակայելու առաջարկը


Պաշտոնական Մոսկվան այսօր հայտարարել է, թե ընդունում է Շվեյցարիայի միջնորդությամբ ներկայացված ծրագիրը եւ համաձայն է միջազգային դիտորդներ տեղակայել իր ու Վրաստանից անջատված երկու շրջանների՝ Աբխազիայի եւ Հարավային Օսիայի սահմանին՝առեւտուրը վերահսկելու համար։

Ավելի վաղ առաջարկին համաձայնել էր պաշտոնական Թբիլիսին՝ խոստանալով դրա իրագործման դեպքում այլեւս չարգելափակել Ռուսաստանի անդամակցությունը Առեւտրի համաշխարհային կազմակերպությանը։

18 տարի տեւած անարդյունք բանակցություններից հետո՝այժմ, Կրեմլը հայտարարում է, թե մինչեւ տարեվերջ կարող է անդամակցել ԱՀԿ-ին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG