Մատչելիության հղումներ

Ղրղըզստանում նախագահական ընտրություններ են


Այսօր Ղրղըզստանում նախագահ Կուրմանբեկ Բակիեւին արտաքսելուց հետո առաջին անգամ տեղի են ունենում նախագահական ընտրություններ։

Քաղաքական վերլուծաբանների համոզմամբ, թեկնածուներից եւ ոչ մեկը առաջին փուլում չի շահի հաղթանակի համար անհրաժեշտ քվեների կեսից ավելին։

Նախագահի պաշտոնին են հավակնում ներկայիս վարչապետ Ալմազբեկ Ատամբաեւը, «Ատա Ժուրտ» կուսակցության ներկայացուցիչ Կաչիմբեկ Տաշիեւը եւ խորհրդարանի նախկին խոսնակ Ադախան Մադումարովը։

Գործող նախագահ Ռոզա Օտունբաեւան ժամանակին պարտավորվել է չառաջադրվել այս ընտրություններում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG