Մատչելիության հղումներ

ՊՆ-ը սպառնում է իրավական պատասխանատվության ենթարկել բանակը վարկաբեկողներին


Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հոկտեմբերի 28-ին տեղի է ունեցած պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստում անդրադարձել է վերջին շրջանում բանակում տեղի ունեցած արտակարգ պատահարներին։

Զինված ուժերի հրթիռային զորքերի եւ հրետանու մարտական պատրաստության վիճակին նվիրված նիստում Սեյրան Օհանյանը խիստ ցուցումներ է տվել նիստին ներկա հրամանատարներին` արտակարգ պատահարների կանխարգելման ուղղությամբ աշխատանքները կատարելագործելու վերաբերյալ:

Պաշտպանության նախարարն անդրադարձել է նաեւ բանակի խնդիրների շուրջ հասարակական քննարկումներին, մասնավորապես, ասելով․ «Մենք հասկանում եւ ընդունում ենք արտակարգ պատահարներից հետո հասարակության կողմից բանակին ուղղված կառուցողական քննադատությունը, ավելին` այդ քննադատությունը օգտակար է եւ պետք է դասեր քաղել դրանից, սակայն անընդունելի ենք համարում որոշ խմբերի կողմից բանակի խնդիրների միտումնավոր եւ ամենօրյա շահարկումը»։

«Այսուհետեւ պաշտպանական գերատեսչությունը առավել խիստ մոտեցում է ցուցաբերելու բոլոր նրանց նկատմամբ, ովքեր բանակը վարկաբեկում են ամեն գնով ու եթե այդ մարդիկ կեղծ տեղեկություններ եւ հերյուրանքներ տարածելով փորձեն վնաս հասցնել բանակին, իրավական դաշտում նրանց պատասխանատվությունը լինելու է անխուսափելի», - ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության տեղեկացմամբ՝ ասել է Սեյրան Օհանյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG