Մատչելիության հղումներ

Տեղեկատվական վեճերի խորհուրդը «ՉԻ»-ի դեմ հայցի վերաբերյալ եզրակացություն է հրապարակել


Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ ստեղծված Տեղեկատվական վեճերի խորհուրդը քննել է «Չորրորդ ինքնիշխանություն» թերթի դեմ Ազգային պատկերասրահի տնօրեն Փարավոն Միրզոյանի ներկայացրած հայցը եւ եզրակացրել, որ վիճարկվող խնդիրը ոչ այնքան իրավական, որքան լրագրողական էթիկայի դաշտում է:

Ըստ այդմ` խորհուրդը հայցվորին առաջարկում է հարցի քննությունը հանձնել ոչ թե դատարանին, այլեւ արտադատական մարմիններին` մասնավորապես, Էթիկայի դիտորդ մարմնին` վիճահարույց հոդվածը քննելու եւ գնահատական տալու համար:

Փարավոն Միրզոյանը դատարան էր դիմել այս տարվա ապրիլին հրապարակված «Ճանաչել Փարավոնին» վերնագրով հոդվածի համար` թերթից պահանջելով հերքել իր հեղինակությունն արատավորող տեղեկությունները, որպես բարոյական վնասի փոխհատուցում` 3 միլիոն դրամ վճարել եւ եւս 360 հազար դրամ` դատական ծախսերի փոխհատուցման համար: Դատարանը գործով դեռեւս վճիռ չի կայացրել։

Տեղեկատվական վեճերի խորհուրդը գտնում է, որ վիճարկվող հոդվածում ներառված արտահայտությունների մի մասը գնահատական-դատողություններ են եւ լրագրողի արտահայտած կարծիք, ինչը պաշտպանված է Եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածով։ Հրապարակման մեջ լրագրողը նաեւ օգտվել է երգիծանքի ոճից, ինչը եւս պաշտպանված է նույն հոդվածով։ Խորհուրդը նաեւ կարծում է, որ վիճարկվող արտահայտությունների մնացած մասը զուրկ չէ փաստական հիմքերից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG