Մատչելիության հղումներ

Վաշաձե. «Վրաստանը պատրաստ է աջակցել ղարաբաղյան կարգավորմանը»


Վրաստանը, եթե կարիք լինի, պատրաստ է աջակցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը։ Այդ մասին այսօր Բաքվում հայտարարել է Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեն։

«Հարավային Կովկասը ամբողջական օրգանիզմ է, այն անհնար է մասնատել։ Հարավային Կովկասի բոլոր երեք երկրները պետք է գիտակցեն, որ մենք հավասար դրության մեջ ենք, եւ մեր անկախությունը, մեր ինքնիշխանությունը անխզելիորեն փոխկապակցված է, եւ եթե երբեւէ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման միջնորդական ջանքերին Վրաստանի մասնակցության կարիքը լինի, մենք պատրաստ ենք», - «Թրենդ» լրատվական գործակալության վկայությամբ` ասել է Վաշաձեն ադրբեջանցի գործընկեր Էլմար Մամեդյարովի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG