Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը ընդունել է Միջազգային եվրոպական շարժման ղեկավարներին


Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Միջազգային եվրոպական շարժման նախագահ Փեթ Քոքսին եւ փոխնախագահ Չարլզ-Ֆերդինանդ Նոթոմբին, ովքեր Հայաստան են ժամանել մասնակցելու Միջազգային եվրոպական շարժման` հոկտեմբերի 20-21-ը Երեւանում անցկացվող համաժողովին:

Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` հանդիպմանն անդրադարձ է եղել Հայաստանում ընթացող բարեփոխումներին, Արեւելյան գործընկերության շրջանակներում Հայաստանի եվրամերձեցման քայլերին, ինչպես նաեւ տարածաշրջանային խնդիրներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG