Մատչելիության հղումներ

Վարդգես Գասպարին բերման ենթարկվեց


Բանակում մահվան դեպքերի լիարժեք բացահայտման պահանջով այսօր կառավարության շենքի մոտ «Բանակն իրականում» նախաձեռնող խմբի բողոքի ակցիայի ժամանակ բախում տեղի ունեցավ ցուցարարների եւ ոստիկանների միջեւ, եւ ակտիվիստ Վարդգես Գասպարին բերման ենթարկվեց ոստիկանական բաժանմունք` Հայաստանի Ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանին վիրավորելու պատճառաբանությամբ։

Երբ Ալիկ Սարգսյանը դուրս եկավ կառավարության նիստից, մի խումբ ցուցարարներ սկսեցին գոռալ «Ամոթ, ամոթ», ինչից հետո նրան ուղեկցող ոստիկանները ցուցարարներին հրելով փորձեցին ճանապարհ բացել դեպի ոստիկանապետի մեքենան, եւ սկսվեց հրմշտոց։ Վիճաբանություն տեղի ունեցավ Վարդգես Գասպարիի եւ ոստիկանապետի միջեւ։ Ալիկ Սարգսյանի հեռանալուց հետո, երբ երթը սկսեց շարժվել դեպի նախագահի նստավայր, ոստիկանները շրջափակեցին առաջին շարքում գտնվողներին, որոնց թվում էր Գասպարին։ Վերջինս ընկավ գետնին, եւ ոստիկանները նրան իր կամքին հակառակ մտցրեցին մեքենան ու տարան։

Այս պահի դրությամբ ակտիվիստը դեռ ոստիկանական բաժանմունքում է, երթը շարժվում է դեպի նախագահի նստավայր։


Իրինա Հովհաննիսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG