Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերը պետք է սկսեն աշխատանքը մինչ օրս չլուծված մնացող հարցերի վրա եւ ժամանակ չկորցնելով սկսեն աշխատել համապարփակ խաղաղ համաձայնագրի վրա։ Այդ մասին այսօր Բաքվում հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը։
«Թրենդ» լրատվական գործակալության փոխանցմամբ` Էկվադորի արտգործնախարարի հետ համատեղ ասուլիսի ժամանակ Մամեդյարովը նաեւ ասել է. - «Եկող շաբաթ մենք ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների հետ կքննարկենք հակամարտության կարգավորման հետ կապված ընդհանուր իրավիճակը եւ խաղաղ գործընթացի բաց հարցերի վրա աշխատանքի շարունակումը»։