Մատչելիության հղումներ

Կառավարությունը քննարկել է գործարար միջավայրի բարալավման միջոցառումները


Կառավարությունում այսօր վարչապետ Տիգրան Սարգսյանի նախագահությամբ խորհրդակցություն է տեղի ունեցել` նվիրված Հայաստանի գործարար միջավայրի բարելավմանը:

Ինչպես տեղեկացնում է կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը, խորհրդակցության ժամանակ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Կարինե Մինասյանը ներկայացրել է Հայաստանի գործարար միջավայրի բարելավման միջոցառումների ծրագիրը` լրամշակված շահագրգիռ նախարարությունների եւ գերատեսչությունների առաջարկներով: Նա տեղեկացրել է, որ ծրագրում հիմնականում ներառված են պետական մարմինների գործառույթները թվայնացնող միջոցառումներ, որոնք հնարավորություն կտան քաղաքացիներին էլեկտրոնային եղանակով առցանց օգտվել պետական ծառայություններից, ինչը բիզնես միջավայրի բարելավման լավագույն ճանապարհն է:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են հարկերի վճարման վարչարարության, արտաքին առեւտրի, ներդրողների պաշտպանվածության, շինարարական թույլտվությունների ստացման, ընկերությունների հիմնադրման եւ փակման, վարկերի հասանելիության, նոր բիզնես սկսելու եւ սեփականության գրանցման ցուցանիշների բարելավման ուղղությամբ իրականացվելիք միջոցառումները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG