Մատչելիության հղումներ

Ստրոս-Կանի նկատմամբ Ֆրանսիայում հարուցված գործը եւս կարճվեց


Փարիզի դատախազությունը երեկ կարճել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) նախկին տնօրեն Դոմինիկ Ստրոս-Կանի դեմ հարուցված քրեական գործը:

Լրագրողուհի Տրիստան Բանոնը դիմել էր դատարան` մեղադրելով Ստրոս-Կանին իրեն բռնաբարելու փորձի համար:

Դատախազության ներկայացուցչի խոսքով` ԱՄՀ-ի նախկին ղեկավարը ընդունել է Բանոնի նկատմամբ սեռական ոտնձգության փաստը: Միեւնույն ժամանակ, ըստ դատախազության ներկայացուցչի, գործը չի կարող քննվել, քանի որ անցել է վաղեմության ժամկետը. դեպքը տեղի է ունեցել 2003 թվականին:

Օգոստոսի վերջին ԱՄՆ-ում կարճվել էր Ստրոս-Կանի դեմ մեկ այլ գործ, որում նա մեղադրվում էր Նյու Յորքի հյուրանոցներից մեկի սպասուհու նկատմամբ սեռական ոտնձգության մեջ։ Այդ գործի հարուցումն էլ պատճառ դարձավ, որ Ստրոս-Կանը հրաժարական տա ԱՄՀ-ի տնօրենի պաշտոնից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG