Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Քրեական ոստիկանության միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Ռոնալդ Քենեթ Նոբլին:
Հայաստանի նախագահի մամլո գրասենյակի տարածած հաղորդագրության համաձայն, Սերժ Սարգսյանը, ողջունելով հյուրին, նշել է, որ Հայաստանում բարձր են գնահատում Քրեական ոստիկանության միջազգային կազմակերպության գլոբալ առաքելությունը: Հանրապետության ղեկավարի խոսքով, Քրեական ոստիկանության միջազգային կազմակերպության հետ համատեղ աշխատանքը Հայաստանում դիտարկվում է նաեւ որպես մեր մասնագետների պրոֆեսիոնալիզմի բարձրացման հնարավորություն: Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել Ռոնալդ Քենեթ Նոբլի անձնական ներդրումը ԻՆՏԵՐՊՈԼ-ի արդիականացման գործում:
ԻՆՏԵՐՊՈԼ-ի գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ Հայաստանը եւ ԻՆՏԵՐՊՈԼ-ի հետ նրա կապող օղակ հանդիսացող Ազգային կենտրոնական բյուրոն մեծ հեղինակություն ունեն Կազմակերպությունում: