Մատչելիության հղումներ

Սիրիան միջազգային հանրությանը կոչ է անում չճանաչել Ազգային խորհուրդը


Սիրիայի արտաքին գործերի նախարարությունը պաշտոնապես կոչ է արել միջազգային հանրությանը` չճանաչել նորաստեղծ Ազգային խորհուրդը, որը ձեւավորել են երկրի նախագահ Բաշար ալ-Ասադի հակառակորդները:

Անցած շաբաթ ձեւավորված այս խորհուրդը պատրաստակամություն էր հայտնել պաշտպանել «սիրիական հեղափոխության շահերը» ինչպես երկրի ներսում, այնպես էլ Սիրիայի սահմաններից դուրս, միջազգային հանրությանը կոչ անելով ստանձնել սիրիացի ժողովրդին իշխող ռեժիմի ռազմական գործողություններից պաշտպանելու առաքելությունը:

Սիրիայի արտգործնախարար Վալիդ ալ-Մուալեմը հայտարարել է, որ խիստ միջոցներ կձեռնարկեն ցանկացած պետության դեմ, որը կճանաչի այդ, իր բնորոշմամբ` ապօրինի խորհուրդը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG