Մատչելիության հղումներ

Գրականության Նոբելյան մրցանակը՝ շվեդ բանաստեղծ Թոմաս Տրանստրյոմերին


Գրականության 2011 թվականի Նոբելյան մրցանակին այսօր արժանացել է շվեդ բանաստեղծ Թոմաս Տրանստրյոմերը։

BBC-ի փոխանցմամբ՝ Շվեդական ակադեմիան հայտարարել է, որ մրցանակը շնորհել է շվեդ բանաստեղծին, քանի որ «իր խտացված, կիսաթափանցիկ պատկերների միջոցով նա մեզ նորովի է մատուցում իրականությունը»։

80-ամյա բանաստեղծը հեղինակավոր մրցանակի 108-րդ դափնեկիրն է։

Անցած տարի գրականության Նոբելյան մրցանակի է արժանացել պերուացի գրող Մարիո Վարգաս Լյոսան։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG