Մատչելիության հղումներ

Լեհաստանի դեսպանի տան կողոպուտի փաստով քննություն է իրականացվում


Հոկտեմբերի 3-ին անհայտ անձինք մուտք են գործել Բարբյուսի փողոցի վրա գտնվող Հայաստանում Լեհաստանի արտակարգ եւ լիազոր դեսպանի բնակարան:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին ոստիկանությունից, դեսպանի տուն մուտք են գործել վաղ առավոտյան` դռան փականը բացելով տեխնիկական միջոցներով։ Բնակարանից գողացել են 80 հազար դրամ (շուրջ 215 դոլար), 100 եվրո եւ ոսկյա զարդեր` 2 մատանի եւ մեկ թեւնոց:

Լեհաստանի դեսպանը դիմել է ոստիկանություն, եւ այժմ քննություն է ընթանում:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG