Մատչելիության հղումներ

Բաքվում հայ մարզիկների վրա հարձակման լուրը «մասամբ է համապատասխանում իրականությանը»


Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Լյովա Հովհաննիսյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ Ադրբեջանի մայրաքաղաքում բռնցքամարտի աշխարհի առաջնությանը մասնակցող հայ մարզիկների վրա հարձակման մասին լուրը միայն մասամբ է համապատասխանում իրականությանը։

«Ղարաբաղի ազատագրման» հասարակական կազմակերպության անդամներ են եղել, մեր պատվիրակությունից 150 մետր հեռավորության վրա վանկարկել են «Ղարաբաղը մերն է» եւ այլն, բայց պատվիրակության անվտանգությանը ոչ մի բան չի սպառնացել, իրավապահ մարմիններն անմիջապես կանխել են», - ասաց Հովհաննիսյանը։

Նրա խոսքով` այդ պահին մրցամարտը դեռ սկսված չի եղել, եւ ամեն ինչ շարունակվել է իր հունով, մրցավարության հետ կապված դժգոհություններ չկան:

Բռնցքամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղարը փոխանցեց, որ իրենք տեղեկություն չունեն, թե հայ մարզիկների վրա քարեր են նետվել:
Բաքվում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնությանը հայ մարզիկներից մնացել է միայն Անդրանիկ Հակոբյանի մրցելույթը:

Պատվիրակությունը վերադառնալու է հոկտեմբերի 9-ին, սակայն պայմանավորված ելույթների արդյունքներով` հնարավոր է նաեւ ժամանակից շուտ վերադարձ:


Կարլեն Ասլանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG