Մատչելիության հղումներ

Սողանքից տուժածների մասին առողջապահության նախարարության տվյալները


Սողանքի հետեւանքով հողի տակ մնացած ավտոմեքենաներից մեկը
Սողանքի հետեւանքով հողի տակ մնացած ավտոմեքենաներից մեկը
Հայաստանի առողջապահության նախարարությունից հայտնում են, որ երեկ Տավուշի մարզի Այրում կայարանի տարածքում տեղի ունեցած սողանքի հետեւանքով Ալավերդու բժշկական կենտրոնի շտապ օգնության մեքենայով կենտրոն է տեղափոխվել յոթ քաղաքացի, որոնց մոտ եղել են գանգի վնասվածքներ` առանց գանգոսկրի կոտրվածքների, կրծքավանդակի սալջարդ` առանց ներքին օրգանների վնասումների, նախաբազկի եւ սրունքի ոսկրների կոտրվածքներ:

Տուժածները տեղում ստացել են համապատասխան բուժօգնություն եւ հարազատների պահանջով տեղափոխվել են մայրաքաղաք: Մեկ տուժած տեղափոխվել է Նոյեմբերյանի բժշկական կենտրոն` աջ սրունքի դրսային պճեղի փակ կոտրվածքով, առանց տեղաշարժի, վեգոսկրի դրսային եզրի բեկորային կոտրվածքով, տեղաշարժով: Կատարվել է գիպսային անշարժացում, ցավազրկում, եւ հիվանդը դուրս է գրվել հիվանդանոցից:

Ընդհանուր առմամբ, տուժածների վիճակը գնահատվում է միջին ծանրության: Բոլորը Երեւանի բնակիչներ են, տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG