Մատչելիության հղումներ

Ոստիկանություն․ ՀԱԿ հանրահավաքին մասնակցում էր մոտ 6000 մարդ


Հայաստանի ոստիկանությունը կեսգիշերն անց հաղորդագրություն է տարածել սեպտեմբերի 30-ին Ազատության հրապարակում տեղի ունեցած Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքի մասին։

«Հանրահավաքը սկսվել է ժամը 18.50-ին: Մասնակցում էր մոտ 6000 մարդ», - ասված է ոստիկանության կայքէջում հրապարակված հաղորդագրությունում։ - «Հանրահավաքի ավարտին հայտարարվեց զանգվածային միջոցառումը շուրջօրյա ձևաչափով շարունակելու մասին: Հանրահավաքի ընթացքում ոստիկանության կողմից պահպանվել է պատշաճ հասարակական կարգ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG