Մատչելիության հղումներ

Մեդվեդեւ. «Ներկա պահին երկրում Պուտինն է ամենահեղինակավոր քաղաքական գործիչը»


Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը հայտարարել է, որ վարչապետ Վլադիմիր Պուտինի հետ միասնական քաղաքական ուժ են ներկայացնում, եւ որ իրենց նպատակն է հաղթել խորհրդարանական եւ նախագահական ընտրություններում:

Հայտարարություններն այն մասին, որ ընտրությունների ելքը կանխորոշված է, ըստ Մեդվեդեւի, սադրիչ բնույթի են:

Ռուսաստանյան երեք հեռուստաընկերություններին տված հարցազրույցում Մեդվեդեւը բացատրել է, թե իր կողմից նախագահական ընտրություններին մասնակցելուց հրաժարվելը պայմանավորված է նրանով, որ Պուտինի վարկանիշն է բարձր, եւ ներկա պահին երկրում Պուտինն է ամենահեղինակավոր քաղաքական գործիչը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG