Մատչելիության հղումներ

Բելառուսի պատվիրակությունը լքել է Արեւելյան գործընկերության գագաթնաժողովը


Բելառուսի պատվիրակությունը այսօր լքել է Վարշավայում անցկացվող Արեւելյան գործընկերության գագաթնաժողովը:

Ավելի վաղ Բելառուսի արտգործնախարարությունը հայտարարություն էր տարածել, որում հայտնել էր գագաթնաժողովի կազմակերպիչների կողմից պաշտոնական Մինսկի նկատմամբ խտրականության դրսեւորման մասին, մասնավորապես ` բելառուսական պատվիրակության ղեկավարին թույլ չեն տվել մասնակցել ծրագրով նախատեսված բոլոր հանդիպումներին:

Բելառուսի պատվիրակությունը գլխավորում էր Լեհաստանում այդ երկրի դեսպանը, քանի որ նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն չի հրավիրվել գագաթնաժողովին` նրա մուտքը Եվրամիության տարածք արգելված է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG