Մատչելիության հղումներ

Այս շաբաթ Վաշինգտոնում Գրենլանդիային նվիրված բանակցություններ տեղի կունենան


Այս շաբաթ՝ հունվարի 14-ին, Վաշինգտոնում Գրենլանդիայի ապագային նվիրված բանակցություններ տեղի կունենան, հաղորդում է դանիական TV2 հեռուստաալիքը։

Լրատվամիջոցի տեղեկություններով՝ առաջիկա օրերին Վաշինգտոն են մեկնելու Դանիայի և Գրենլանդիայի ԱԳ նախարարներ Լարս Լեկե Ռասմուսենն ու Վիվիան Մոտցեֆելդտը։ Դանիական աղբյուրների տեղեկություններով՝ նրանք Վաշինգտոնում հանդիպելու են ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ։

Սպասվող բանակցությունների փաստը հաստատում է ամերիկյան CBS հեռուստաընկերությունը։

XS
SM
MD
LG