Մատչելիության հղումներ

Բունդեսթագը ընդունել է Կայունության հիմնադրամին վերաբերող օրինագիծը


Գերմանիայի խորհրդարանի ստորին պալատը` Բունդեսթագը այսօր հավանություն է տվել 440 միլիարդ եվրո տնօրինող Եվրոպական ֆինանսական կայունության հիմնադրամին լրացուցիչ լիազորություններ շնորհելու օրինագծին:

Դրա ընդունումը մեծ նշանակություն ուներ երկրի կանցլեր Անգելա Մերքելի համար։ Վաղը օրինագիծը քվեարկվելու է վերին պալատում` Բունդեսրաթում։

Հիմնադրամի լիազորությունների ընդարձակումը պետք է վավերացվի եվրոյի գոտում ընդգրկված բոլոր 17 երկրներում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG