Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ում Պենտագոնի եւ Կոնգրեսի շենքի դեմ ահաբեկչության ծրագիր է բացահայտվել


Միացյալ Նահանգներում ձերբակալվել է 26-ամյա Ռեզվան Ֆերդաուսը, ում մեղադրանք է ներկայացվել ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության շենքի` Պենտագոնի, եւ Կոնգրեսի շենքի դեմ ահաբեկչություն ծրագրելու համար:

Ըստ հաղորդագրության, Ֆերդաուսը նպատակ է ունեցել պայթուցիկներով լի հեռակառավարվող թռչող սարքերը ուղղել Պենտագոնի ու Կոնգրեսի շենքի ուղղությամբ եւ պայթեցնել դրանք:

Նշվում է, որ Ռեզվան Ֆերդաուսը համոզված է եղել, որ իր քայլը ԱՄՆ-ի դեմ իսլամիստների հռչակած ջիհադի մի մասն է լինելու:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG