Մատչելիության հղումներ

Հայաստանի գազամատակարարումը կրկին դադարեցվել է


«Գազպրոմ էքսպորտ» ընկերությունը պաշտոնապես տեղեկացրել է «ՀայՌուսգազարդ»-ին սեպտեմբերի 28-ի ժամը 09:00-ից մինչեւ սեպտեմբերի 30-ը ժամը 21:00-ը Հայաստան բնական գազի մատակարարումը ժամանակավորապես դադարեցնելու մասին:

«ՀայՌուսգազարդ»-ի պաշտոնական կայքէջում տեղադրված հաղորդագրության համաձայն` ռուսական ընկերությունը նախատեսում է Ռուսաստանի տարածքում արտապլանային վերանորոգման աշխատանքներ իրականացնել Հյուսիսային Կովկաս - Անդրկովկաս մայրուղային գազատարի 52-րդ կիլոմետր հատվածում:

Այս ընթացքում Հայաստանի սպառողների գազամատակարարումը կիրականացվի պահուստային ռեզերվների հաշվին` առանց սահմանափակումների:

Հայաստանի գազամատակարարումը մոտ մեկ շաբաթ առաջ եւս դադարեցվել էր` Վրաստանի գազատրանսպորտային ընկերության կողմից գազատարի վրա սկսված աշխատանքների պատճառով, եւ երեկ էր վերականգնվել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG