Մատչելիության հղումներ

Ազգային ժողովի նախագահը կայցելի Գերմանիա


Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Գերմանիա։

Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` երկուշաբթի օրը Պոտսդամում Հովիկ Աբրահամյանը կայցելի Յոհաննես Լեփսիուսի տուն-թանգարան, կհանդիպի թանգարանի գիտաշխատակազմի հետ:

Հաջորդ օրը Բեռլինում Ազգային ժողովի նախագահը հանդիպում կունենա Գերմանիայի Բունդեսթագի նախագահ Նորբերտ Լամերտի հետ, կմասնակցի Հայաստանի անկախության 20-ամյակին նվիրված համերգին եւ պաշտոնական ընդունելությանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG