Մատչելիության հղումներ

Դիակ Մյասնիկյանի պողոտայում


Երեւանի Մյասնիկյանի պողոտայում, որտեղ այսօր վաղ առավոտյան ոստիկանները ծանր հանցագործության մեջ կասկածվող անձանց են վնասազերծել, այս պահին 40-ն անց տարիքի տղամարդու դիակ կա։

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանի թղթակցին փոխանցեցին դեպքի վայրում քննչական գործողություններ իրականացնող քննչական խմբի անդամները, տղամարդը փախուստի պահին վայր է ընկել ժայռից։

Ըստ նույն աղբյուրի` իրավապահները հետապնդել են 60OO086 պետհամարանիշով «Մերսեդես» մեքենան, որը բախվել է սյանը, ապա դուրս է նետվել այդ տղամարդը` փորձելով փախուստի դիմել։

«Մերսեդես»-ի մեջ ոստիկանները մեկ ինքնաշեն ավտոմատ են հայտնաբերել։


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG