Մատչելիության հղումներ

Ոստիկանությունը ծանր հանցագործության մեջ կասկածվող անձանց է վնասազերծել


Այսօր վաղ առավոտյան Երեւանի Մյասնիկյանի պողոտայում մեծ թվով ոստիկաններ էին հավաքվել, ինչի հետեւանքով նաեւ խաթարվել էր քաղաքային տրանսպորտի աշխատանքը։

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրեցին Հայաստանի Ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, իրավապահները այսօր ծանր հանցագործության մեջ կասկածվող անձանց վնասազերծման գործողություն են իրականացրել։

«Ազատություն» ռադիոկայանի տեղեկություններով` առգրավվել է զենք եւ զինամթերք, կան բերման ենթարկվածներ։

Թե ինչ ծանր հանցագործության մասին է խոսքը եւ կան արդյոք տուժածներ` Ոստիկանությունը առայժմ հրաժարվում է մանրամասներ փոխանցել, խոստանալով այդ մասին տեղեկացնել ավելի ուշ։


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG