Մատչելիության հղումներ

Այսօր սպասվում է Պաղեստինի ղեկավարի ելույթը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում


Սպասվում է, որ այսօր Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում Պաղեստինի ինքնավարության նախագահ Մահմուդ Աբասը կոչով դիմելու է ՄԱԿ-ին` Պաղեստինը կազմակերպության լիիրավ անդամ եւ անկախ պետություն ճանաչելու համար։

Իսրայելը դեմ է ՄԱԿ-ին Պաղեստինի անդամակցությանը։

Սեպտեմբերի 21-ի երեկոյան ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հանդիպել էր Մահմուդ Աբասի հետ եւ նրան հայտնել, որ պաշտոնական Վաշինգտոնը նույնպես դեմ է պաղեստինցիների այդ քայլին։ Օբաման փոխանցել էր, որ Միացյալ Նահանգները կօգտագործի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում վետոյի իրավունքը, եթե խորհուրդը որոշի ճանաչել Պաղեստինը որպես անկախ պետություն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG