Մատչելիության հղումներ

Շնորհավորանքներ տասնյակ պետությունների ղեկավարներից


Հայաստանի անկախության 20-րդ տարեդարձի առթիվ նախագահ Սերժ Սարգսյանին շնորհավորել են Գերմանիայի նախագահ Քրիստիան Վուլֆը, Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության թագուհի Եղիսաբեթ երկրորդը, Ավստրիայի դաշնային նախագահ Հայնց Ֆիշերը, Շվեդիայի թագավոր Կարլ Գուստավ տասնվեցերորդը, Շվեյցարիայի նախագահ Միշլին Կալմի-Ռեյը, Չեխիայի նախագահ Վացլավ Կլաուսը, Լիբանանի նախագահ Միշել Սուլեյմանը, Բուլղարիայի նախագահ Գեորգի Պրվանովը, Իռլանդիայի նախագահ Մերի Մըքէլիսը, Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը, Ղրղըզստանի նախագահ Ռոզա Օթունբաեւան, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը, Սինգապուրի նախագահ Թոնի Թանը, Ավստրալիայի Միության գեներալ-նահանգապետ տիկին Քվենթին Բրայսը, Կանադայի գեներալ-նահանգապետ Դեյվիդ Ջոնսթոնը:

Հայաստանի նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` Սերժ Սարգսյանին շնորհավորել են Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը, Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը, Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դեսպաններ, տեղական եւ միջազգային կազմակերպությունների ղեկավարներ, Հայաստանի պաշտոնատար անձինք եւ հոգեւոր այրեր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG