Մատչելիության հղումներ

Դոմինիկ Ստրոս-Կանին «վախեցրել եւ նվաստացրել է» ամերիկյան արդարադատությունը


ԱՄՀ նախկին ղեկավար Դոմինիկ Ստրոս-Կան
ԱՄՀ նախկին ղեկավար Դոմինիկ Ստրոս-Կան
Արժույթի միջազգային հիմնադրամի նախկին ղեկավար Դոմինիկ Ստրոս-Կանը իրեն բռնաբարության փորձի համար մեղադրող Նյու Յորքի հյուրանոցի սպասուհու հետ կապված միջադեպը որակել է որպես անտեղի սխալ:

Ֆրանսիական հեռուստաալիքներից մեկին տված հարցազրույցում Ստրոս-Կանը զղջացել է, որ տեղի ունեցածի պատճառով զրկվել է Ֆրանսիայի նախագահ առաջադրվելու հնարավորությունից: ԱՄՀ նախկին ղեկավարի խոսքով, իրեն վախեցրել ու նվաստացրել է ամերիկյան արդարադատությունը:

Միեւնույն ժամանակ Ստրոս-Կանը հերքել է նաեւ ֆրանսիացի լրագրող Տրիստան Բանոնի մեղադրանքները: Լրագրողը եւս Ստրոս-Կանին մեղադրում է սեռական ոտնձգությունների համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG