Դաշնակցության Արեւմտյան Ամերիկայի Կենտրոնական կոմիտեն երեկ հայտարարել է, որ մասնակցելու է Հայաստանի անկախության 20-ամյակին նվիրված ճաշկերույթին:
«Ուրախ էինք տեղեկանալ, որ Հայաստանի անկախության վերահաստատման 20-րդ տարեդարձին նվիրված «տոնական հանդիսավոր ճաշկերույթի» բնույթը վերանայվել է», - «Ասպարեզ»-ի փոխանցմամբ, հայտարարել է կոմիտեն` ողջունելով «տոնակատարության առանցքը Հայաստանի անկախության վերահաստատման 20-ամյակը դարձնելու նախաձեռնությունը»:
«Դրանով իսկ, մեր չմասնակցելու պատճառը շտկված է: Մենք մեկ անգամ եւս ողջունում ենք Հայաստանի անկախության վերահաստատման 20-րդ տարեդարձը եւ շնորհավորում մեր ժողովրդին այդ կապակցությամբ», - ասված է հայտարարությունում:
Կոմիտեի ատենապետ Ավետիք Իզմիրլյանը «Ասպարեզ»-ի հետ զրույցում պարզաբանել է, որ միջոցառման բնույթը վերաձեւակերպված է Լոս Անջելեսում Հայաստանի գլխավոր հյուպատոսությունից իրենց ստացած նամակ-հրավերում:
Շաբաթներ առաջ Դաշնակցության Արեւմտյան Ամերիկայի Կենտրոնական կոմիտեն հայտարարել էր, թե ճիշտ չի համարում Հայաստանի անկախության վերահաստատման 20-ամյակի առիթով ի պատիվ նախագահ Սերժ Սարգսյանի տոնական հանդիսավոր ճաշկերույթ կազմակերպելու նախաձեռնությունը: Դաշնակցության բյուրոն քննադատել էր կուսակցության ամերիկյան մարմնի այդ որոշումը: