Մատչելիության հղումներ

Քոչարյանը չի մասնակցի անկախության 20-ամյակի միջոցառումներին


Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը չի մասնակցելու երկրի անկախության 20-ամյակին նվիրված միջոցառումներին: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց նախկին նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը:

Նրա պարզաբանմամբ` այդ օրերին Քոչարյանը բացակայելու է Հայաստանից:

Հայաստանի նախագահի մամուլի քարտուղար Արմեն Արզումանյանը երեկ «Ազատություն» ռադիոկայանին փոխանցել էր, որ ինչպես նախորդ տարիներին, այս տարի եւս Հայաստանի նախկին նախագահներին հրավերներ են ուղարկվել մասնակցելու երկրի Անկախության տոնին նվիրված կարեւորագույն միջոցառումներին, «այդ թվում` պետական ճաշին, ինչպես նաեւ սեպտեմբերի 21-ին Հանրապետության հրապարակում տեղի ունենալիք զորահանդեսին, տոնական մեծ համերգին եւ այլն»:


Սարգիս Հարությունյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG