Մատչելիության հղումներ

«Ժառանգություն»-ը վերադարձավ խորհրդարան


Հայաստանի Ազգային ժողովը այսօր սկսեց 4-րդ գումարման 10-րդ նստաշրջանը:

Նստաշրջանի աշխատանքներին մասնակցում է «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցությունը, որը փետրվարից մինչեւ գարնանային նստաշրջանի ավարտը չէր մասնակցում խորհրդարանի նիստերին:

«Ժառանգություն» կուսակցությունը այսօր հայտարարություն է տարածել` հայտնելով, որ Ազգային ժողովի նիստերին խմբակցության մասնակցությունը վերսկսելու որոշումը երեկվա համատեղ նիստի ժամանակ կայացրել են կուսակցության վարչությունը եւ խորհրդարանական խմբակցությունը:

«Երեւանում եւ մարզերում երկրի քաղաքացիների հետ «Ժառանգության» եւ նրա առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հանդիպումները վկայում են, որ հասարակության մեջ ամրապնդվել է համակարգային փոփոխություններին միտված ամբողջական իշխանափոխության անհրաժեշտության հստակ պատկերացումը, ինչն այլեւս առոչինչ է դարձրել կոալիցիոն հուշագիրը: Քաղաքացիները [...] գտնում են` ժամանակն է, որպեսզի խմբակցությունը վերսկսի աշխատանքը խորհրդարանի լիագումար նիստերում` այդպիսով ապահովելով ժողովրդի ներկայությունը եւ բարձրագույն օրենսդիր մարմնում նրա շահերի պաշտպանությունը», - ասված է, մասնավորապես, հայտարարությունում:


Անուշ Մարտիրոսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG