Մատչելիության հղումներ

Անցած շաբաթ շփման գծում հրադադարը խախտվել է 230 անգամ


Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի օպերատիվ տվյալներով` սեպտեմբերի 4-10-ը Ղարաբաղի եւ Ադրբեջանի զորքերի շփման գծում հակառակ կողմից հրադադարի ռեժիմը խախտվել է շուրջ 230 անգամ:

«Ադրբեջանական բանակի առաջապահ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից հայկական դիրքերի ուղղությամբ արձակել են ավելի քան 1200 կրակոց», - տեղեկացնում է Ղարաբաղի Պաշտպանության բանակի լրատվության եւ քարոզչության բաժինը` հավելելով. - «Չնայած հակառակորդի դրսեւորած ակտիվությանը, Պաշտպանության բանակի դիրքապահները հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից եւ վստահորեն իրականացրել մարտական հերթապահությունը»:

Ադրբեջանական կողմը, իր հերթին, ամենօրյա հաղորդագրություններ է տարածում շփման գծում հրադադարի խախտումների մասին` դրանց համար մեղադրելով հայկական զինված ուժերին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG