Մատչելիության հղումներ

Նախագահը 2011-ի լավագույն մարզական ընտանիքներին մրցանակներ է հանձնել


Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորում է 2011-ի լավագույն մարզական ընտանիքներին
Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորում է 2011-ի լավագույն մարզական ընտանիքներին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիր, որտեղ տեղի են ունեցել Հայաստանի նախագահի մրցանակի համար անցկացվող «Լավագույն մարզական ընտանիք-2011» ամենամյա հանրապետական մրցույթի եզրափակիչ փուլի մրցումները:

Մրցույթին մասնակցել են նախորդ փուլերը հաջողությամբ հաղթահարած Երեւանի, մարզերի եւ Լեռնային Ղարաբաղի լավագույն մարզական ընտանիքները: Ութերորդ տարին անընդմեջ անցկացվող «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթն այս տարի անցկացվել է երեք տարիքային խմբերով՝ վեց մրցաձևերում:

Նախագահի մամլո գրասենյակի հաղորդմամբ` Սերժ Սարգսյանը հաղթողներին հանձնել է վկայագրեր, դրամական պարգևներ եւ հուշանվերներ: Նա կարեւորել է այն, որ Հայաստանում աճում է առողջ ապրելակերպով ապրող ընտանիքների քանակը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG